Հունիս 24, 2024 17:15 Asia/Tehran
  • Ամերիկան ​​ստում է․ Օկուպացված տարածքներում վայրէջք են կատարել ամերիկյան զենք տեղափոխող 10 ինքնաթիռներ

Լրատվական աղբյուրները հայտարարել են ԱՄՆ-ի կողմից օկուպացված տարածքներ ռազմական տեխնիկայի և զենքի մեծ խմբաքանակ ուղարկելու մասին։

Al-Mayadeen ցանցը, հղում անելով Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցներին, հայտարարեց.- Պաղեստինի օկուպացված տարածքներում վայրէջք է կատարել զենքով բեռնված ամերիկյան 10 տրանսպորտային ինքնաթիռ։
Ըստ Pars Today-ի՝ Սիոնիստական ​​ռեժիմի 12-րդ ալիք հեռուստաընկերությունը նույնպես հայտնել է.- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ուղերձ է Սիոնիստական ռեժիմին, ասելով, որ չի փոխի իր քաղաքականությունը և շարունակելու է պաշտպանել այդ ռեժիմին։

Իսրայելին ԱՄՆ-ի սպառազինական վերջին օգնությունը փոխանցվել է այն ժամանակ, երբ որոշ ամերիկյան աղբյուրներ ավելի վաղ պնդում էին, որ վերջին ամիսներին Վաշինգտոնի կողմից Սիոնիստական ​​ռեժիմին սպառազինությունների մատակարարումները նվազել են 50%-ով։

Վերջին շաբաթների ընթացքում, նշելով, որ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև տարաձայնություն է ծագել, Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի քանի անգամ քննադատել էր Ջո Բայդենի կառավարությանը Իսրայել զենք ուղարկելու ձգձգման կապակցությամբ։

Թվում է, թե վերջերս տարածված Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի միջև տարաձայնության պնդումը հիմնականում կապված է ԱՄՆ-ի իմիջը բարելավելու և  Գազայում կատարված հանցագործություններում այս երկրի դերակատարությունը քողարկելու մեդիա գործունեության հետ:
Գազայի պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ի կառավարությունը չի հրաժարվել Թել Ավիվին տրամադրվող ռազմական և նյութատեխնիկական օգնությունից, այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը Վաշինգտոնին մասնակից է համարում Իսրայելի կողմից իրականացված հանցագործությունների և ցեղասպանության մեջ։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ Իսրայելը Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին զանգվածային ջարդ է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետեւանքով ավելի քան 37 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 85 հազարը՝ վիրավորվել։

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից պաղեստինցիների երկիր հրեաների ներգաղթի միջոցով, և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր տարբեր զանգվածային սպանություններ են իրականացվել Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու և նրա հայրենիքին տիրանալու նպատակով: