Հունիս 28, 2024 11:07 Asia/Tehran
  • Human Rights Watch-ի եվրոպական գարսենյակի ղեկավարը բողոքել է Նեթանյահուի ձերբակալության օրդերի տրամադրումը հետաձգելու դեմ

Human Rights Watch-ի եվրոպական-միջերկրածովյան գրասենյակի ղեկավարը բողոքել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Սիոնիստական ռեժիմի վարչապետի և պատերազմի նախարարի ձերբակալության օրդերի տրամադրումը հետաձգելու դեմ։

Պաղեստինյան «Սամա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Ռամի Աբդոն քննադատել է  Իսրայելի վարչապետի ձերբակալության օրդերի տրամադրումը հետաձգելու՝ դատարանի որոշումը։ Բենիամին Նեթանյահուն և նախարար Յոավ Գալանտը  մեղադրվում են Գազայում ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված լինելու մեջ։

Աբդոն հայտարարել է․ «Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը նշանակում է կանաչ լույս Գազայի հատվածում ցեղասպանության շարունակման համար»։

Ավելի վաղ, եբրայալեզու «Եդիոթ Ահարոնոթ» թերթը գրել էր, որ հունիսի 24-ին, նախքան Նեթանյահուի ԱՄՆ մեկնելն Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի նրա ձերբակալության օրդերը։ 

Եթե դա տեղի ունենա, Նեթայնահուն և Գալանտը չեն կարողանա մեկնել աշխարհի 124 երկիր։

Գազայի հատվածում արդեն 9 ամիս շարունակվող պատերազմը, որն Իսրայելի համար որևէ արդյունք չի ունեցել, ռեժիմին օրեցօր ավելի է խորացնում  ներքին ու արտաքին ճգնաժամերի մեջ։

Պատերազմի ընթացքում ռեժիմի ձեռքբերումները եղել են հանցագործությունները, ջարդերը, ավերածությունները, պատերազմական հանցագործությունները, միջազգային օրենքների ոտնահարումը, օգնության կազմակերպությունների ռմբակոծումը և սովի տարածումը։

Պաղեստինյան դիմադրության և «Հեզբոլլահի» ձախողման շուրջ ռեժիմի իշխանությունների միջև տարաձայնությունների սրումը նույնպես մեծացրել է լարվածությունը։ Սիոնիստների մեծ մասը Նեթանյահուին մեղադրում է այս ձախողման համար և պահանջում նրա հրաժարականը։

Անցած գիշեր իսրայելցի գերիների ընտանիքների անդամները հավաքվել են Թել Ավիվում Բենիամին Նեթանյահուի տան դիմաց և կրակ վառել ու նրա վարած քաղաքականության դեմ կարգախոսներ վանկարկել։

 

Պիտակ