«Անսարալլահի» առաջնորդ. ԱՄՆ-ն Սիոնիստական ռեժիմի բոլոր հանցագործությունների և ագրեսիաների մեղսակիցն է 
(last modified 2024-10-18T13:22:06+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 16:52 Asia/Tehran
  • «Անսարալլահի» առաջնորդ. ԱՄՆ-ն Սիոնիստական ռեժիմի բոլոր հանցագործությունների և ագրեսիաների մեղսակիցն է 

Եմենի «Անսարալլահ» շարժման առաջնորդը հայտարարել է, որ  ԱՄՆ-ն Սիոնիստական ռեժիմի բոլոր հանցագործությունների և ագրեսիաների մեղսակիցն է, հավելելով, որ առանց Վաշինգտոնի աջակցության, սիոնիստ թշնամին չէր կարող շարունակել իր հանցագործությունները։

Iran Press-ի փոխանցմամբ՝ սեյեդ Աբդուլ Մալիք ալ-Հութին իր այսօրվա ելույթում հայտարարել է. «Մեզ՝ որպես ազգ, անհրաժեշտ է թշնամու նկատմամբ զգոնության բարձրացում՝ նրանց վտանգից  պաշտպանվելու համար»:
Նա հավելել է.«Սիոնիստ թշնամին թիրախավորել է Լիբանանի ժողովրդին, և Նաբաթիեի ոճրագործությունը դրա ապացույցն է»։
Աբդուլ Մալիք ալ-Հութին ասել է․ «Թշնամուն չի խանգարում անգամ «քաղաքացիական»  տերմինը։ Ռեժիմը սպանում է լրագրողներին, բժիշկներին, ուսուցիչներին, ուսանողներին և հասարակության բոլոր անդամներին»:
Նրա խոսքով․ «Սիոնիստների հանցագործություններն ու դաժանությունները բավական են, որպեսզի մարդիկ գիտակցեն հրեաների ագրեսիվ բնույթը»:
«Անսարալլահի» առաջնորդը նշել է․ «ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը փորձում են հասնել արաբներին ոչնչացնելու իրենց ընդհանուր նպատակին։ ԱՄՆ-ն փորձում է հող նախապատրաստել տարածաշրջանում սիոնիստ թշնամու  քաղաքական և տնտեսական գերակայության համար»։