Յահյա ալ-Սանվարի «Փուշ և մեխակ» վեպը, որը հեռացվել է Amazon-ից
(last modified 2024-10-20T05:20:41+00:00 )
Հոկտեմբեր 20, 2024 08:50 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար, նահատակ Յահյա ալ-Սանվարի «Փուշ և մեխակ» վեպը
    ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար, նահատակ Յահյա ալ-Սանվարի «Փուշ և մեխակ» վեպը

Յահյա ալ-Սանվարը, ով հեղինակել է «Փուշ և մեխակ» վեպը, նաև եբրայերենից և անգլերենից թարգմանել է 5 գիրք և համարվում է գրականության ասպարեզում աշխարհի ամենաբեղմնավոր քաղբանտարկյալներից մեկը:

Որպես դաշտային հրամանատար՝ Սանվարը մշակութային և գրական մեծ տեսլական ուներ։ Նա հեղինակել ու թարգմանել է մի քանի գիրք:

ի հաղորդմամբ՝ Ալի Սալիմին «Համշահրի» թերթի կայքում հրապարակված հոդվածում գրել է․ «Յահյա Իբրահիմ Հասան ալ-Սանվարի` Յահյա Սանվար անունով հայտնի ռազմական և քաղաքական գործչի մյուս կողմում արվեստագետ է, ով մտքի,  մշակույթի և գրականության մարդ է և հեղինակել է մի քանի հատոր գիրք։ Սիոնիստական ռեժիմի բանտում անցկացրած տարիներին նա հեղինակել ու թարգմանել է մի շարք գրքեր։ 

 Սանվարը, ով պատանեկան տարիքից մասնակցել է Պաղեստինի ազատագրման համաժողովրդական պայքարին, ձերբակալվել է 1988 թվականին Սիոնիստական ռեժիմի բանակի գործողության ժամանակ և դատապարտվել չորս ցմահ ազատազրկման։ Մոտ 22 տարի, մինչև 2011 թվականն անցկացրել է Սիոնիստական ռեժիմի ահավոր բանտերում, սակայն այս ընթացքում անգործ չի նստել։ Նա բանտում սովորել է եբրայերեն և գրել գրքեր։ 

«Փուշ ու մեխակ» վեպը գրականության բնագավառում նրա առաջին փորձն էր, որը գրվել է բանտում։ Վեպ, որն Amazon-ի բեսթսելերների ցանկում հայտնվելուց հետո, Սիոնիստական ռեժիմի ճնշման արդյունքում, հանվել է բոլոր կայքերից։

2024 թվականի ապրիլի 18-ին UKLFI-ն տեղեկացրեց Amazon-ին, որ խախտում է Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական օրենքները և դատի տվեց Amazon-ին, իսկ հաջորդ օրը Amazon-ը հանեց գիրքը վաճառքից:

2024 թվականի ապրիլի 18-ին «Բրիտանացի իրավաբանները հանուն Իսրայելի» կազմակերպությունը՝ UKLFI-ն, տեղեկացրեց Amazon-ին, որ Սանվարի գրքի վաճառքը խախտում է Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական օրենքները և դատի տվեց ընկերությանը։ Հաջորդ օրը Amazon-ը հեռացրեց գիրքը։ 

Բացի «Փուշ և մեխակ» վեպը գրելուց, Սանվարը նաև թարգմանել է 5 այլ գիրք եբրայերենից և անգլերենից և համարվում է գրականության ասպարեզում աշխարհի ամենաբեղմնավոր քաղբանտարկյալներից մեկը։ Շրջապատում շատերը նրան համարում են մշակութային գործիչ, ով հանդես է եկել էպիկական  և մարտական կերպարով։


«Փուշ և մեխակ» վեպը

«Փուշ և մեխակ» վեպը գրվել է 2004 թվականին  Բեեր Շևայի իսրայելական բանտերից մեկում։ Գրքի անվանումը խորհրդանշում է Գազայի կյանքը, որը լի է ցավով ու դժվարություններով, որոնք ներկայացնում են փուշը։ Հեղինակն այց ցավի հետ խառնում է մեխակները, որոնք ներկայացնում են ուրախությունը:

Արաբական գրողների մոտ, հատկապես ինքնակեսնագրական գործերում, նման վերնագրերը տարածված են։ Դրանք խորհրդանշում են կյանքի հակադրվող փորձառությունները։ Վեպում պատկերված են սերն ու բռնությունը, հույսն ու հուսահատությունը, քնքշությունն ու ուժը։
Գիրքը պատմում է Ահմեդ անունով երիտասարդի տեսանկւյունից կրթական ճամփորդության և հոգևոր էվոլյուցիայի մասին։ Վեպում միահյուսված են Գազայում և Հեբրոնում ապրող երկու ընտանիքների և Դիմադրության երկու շարժումների պատմությունները։ Պատմություն՝ կապված  Սանվարի կյանքի հետ։

Գրքի նախաբանում հեղինակը գրում է․ «Այս ստեղծագործության գեղարվեստական տարրը պարզապես այն վեպի վերածելն է... Մնացած ամեն ինչ նույնքան իրական է, որքան ես երբևէ ապրել կամ լսել եմ։ Պատությունը պատմողները դա ապրել և լսել են մեր սիրելի երկրում՝ Պաղեստինում»: 

Վեպի իրադաձությունները սկսվում են 1967 թվականի ձախողումից անմիջապես առաջ, երբ Գազայի հատվածը կառավարում էր  Եգիպտոսը։ 

Գլխավոր հերոսը՝ Ահմեդը բարեկամաբար է վերաբերվում եգիպտացի զինվորներին և կարծում է, որ արաբական բանակները կջախջախեն Իսրայելը և կազատեն Պաղեստինը, որպեսզի  փախստականները վերադառնան իրենց տները։ Սակայն նա ցնցվում է, երբ արաբական ուժերը պարտվում են։ Գիրքը պատմում է իսրայելական օկուպացիայի դեմ պաղեստինյան դիմադրության ձևավորման մասին։ Հեղինակը պատմում է Ալ-Շաթի փախստականների ճամբարի նեղ փողոցներն ու ծառուղիները մտնել փորձող իսրայելցի պարեկների վրա նռնակներ նետելու մասին։ 

Ահմեդի հայրն ու հորեղբայրը սպանվում են իսրայելական բանակի հետ կռվի ժամանակ։ Դրանից հետո նա հայտնվում է մի տանը, որտեղ ապրում է մոր, եղբայրների, քրոջ, պապի և զարմիկների հետ, որոնց մայրը լքել է և կրում նրանց պատասխանատվությունը։

Ավագ եղբոր՝ Մահմուդի միջոցով, Ահմեդը միանում է «Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը», սակայն Եգիպտոսից վերադառնալուց հետո ձերբակալվում է։ Նրա զարմիկը՝ Իբրահիմը, հաճախ է հանդիպում ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից շեյխ Ահմեդ Յասինի հետ, ով 2004 թվականին սպանվեց Իսրայելի կողմից։

Բացի Դիմադրության էպիկական տեսարաններ ներկայացնելուց, վեպն արտահայտել է նաև պաղեստինցիների սոցիալական որոշ խնդիրները։ Օրինակ՝ վեպում նշվում է որոշ պաղեստինցի փախստականների՝ Իսրայելում աշխատելու դժվարին ընտրության մասին։ Ոմանք դա համարում էին իրենց ընտանիքների կենսապայմանները բարելավելու հնարավորություն, իսկ ոմանք՝ դավաճանություն։

Մյուս կողմից, Ահմեդի և այլ կերպարների միջև զրույցների միջոցով արտացոլվում են որոշ կրոնական խնդիրներ, պաղեստինցիների միջև առկա դիսկուրսիվ տարբերությունները և նրանց տեսակետները Դիմադրության այլ խմբերի վերաբերյալ: Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Սանվարն այս գրքում  անդրադարձել է նաև իրեն։

Սանվարը պատասխանատու էր իսրայելական գործակալներին  բացահայտելու համար։ Նրա մականունն Աբու Իբրահիմ էր։ Այս անունով հերոսը վեպում կարևոր պատասխանատվություն ունի։ Գրքում Սանվարը մանրամասնորեն անդրադառնում է պաղեստինցիների կյանքի պարզությանն ու աղքատությանը: