Հոկտեմբերի 7-ը պատասխան էր 7 տասնամյակ սպանությունների, աքսորի և ագրեսիայի․ Այն ինչ չի ասում Արևմուտքը պատմության մասին
(last modified 2024-10-20T12:10:26+00:00 )
Հոկտեմբեր 20, 2024 15:40 Asia/Tehran
  • Աջից՝ 1982 թվականին իսրայելական ռմբակոծության ժամանակ իր ընտանիքը կորցրած պաղեստինցի կինը, ձախից՝ պաղեստինցի կին 2023 թ.
    Աջից՝ 1982 թվականին իսրայելական ռմբակոծության ժամանակ իր ընտանիքը կորցրած պաղեստինցի կինը, ձախից՝ պաղեստինցի կին 2023 թ.

Parstoday- Անցած տարիների ընթացքում Իսրայելը յուրացրել է պաղեստինյան հողերի ավելի քան 60%-ը և ջրի բոլոր աղբյուրները՝ ի շահ հրեա վերաբնակիչների և Գազան պահել է ռասիստական ​​ռազմական օկուպացիայի տակ մինչև 2005 թվականը:

Յոթ տասնամյակ առաջ Իսրայելը սկսել է Գազայի հատվածում պաղեստինցիների զանգվածային սպանությունները։ Այս գործողությունները շարունակվել են անշեղորեն և կանոնավոր, և ամեն անգամ նրանց աջակցել են Արևմուտքը, հատկապես Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Բրիտանիան:

Ինչպես նշում է Parstoday-ը  մեջբերելով MEE-ն, այս երկրները բազմիցս աջակցել են պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցավոր պատերազմներին՝ կրկնելով «Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու» կլիշե արտահայտությունը։ Մինչդեռ այս ինքնապաշտպանությունը փաստացի հանգեցրել է խաղաղ բնակիչների սպանության և մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարման։

Այդ դեպքերից մեկը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին։ Իսրայելը Գազայի հատվածում 3 օրվա ավիահարվածների ընթացքում սպանել է 49 պաղեստինցի, այդ թվում՝ 17 երեխա։ Միացյալ Նահանգների և Եվրամիության արձագանքն այս վայրագությանը, ինչպես միշտ, եղել է աջակցել Իսրայելի «ինքնապաշտպանվելու իրավունքին», միևնույն ժամանակ ցավ հայտնելով պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանության համար՝ և փաստացի անտեսելով Իսրայելի հանցագործությունները:
Դա իսրայելական վերջին խոշոր ջարդն էր Գազայում մինչ ներկայիս պատերազմը, բայց, իհարկե, առաջինը չէր:

Այս բռնությունները ավելի լավ հասկանալու համար մենք պետք է հայացք նետենք 1951 թ. դեպքերիմ․ Երբ Իսրայելը սկսեց իր առաջին հարձակումները Գազայի վրա։ 1947 թվականի վերջից մինչև 1950 թվականի ամառ, Իսրայելը Պաղեստինի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Գազայից հարյուր հազարավոր պաղեստինցիների արտաքսել էր իրենց տներից։
1951 թվականի հոկտեմբերին Իսրայելը ներխուժեց Գազա՝ սպանելով տասնյակ պաղեստինցիների և եգիպտացիների, ավերելով տներ և պայթեցնելով հորեր՝ կանխելու պաղեստինցիների՝ իրենց տները վերադառնալու փորձերը: Այն ժամանակ, Իսրայելի «ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու փոխարեն, միջազգային դիտորդներն այդ սպանությունն անվանեցին «կանխամտածված սարսափելի կոտորած»:

Այս հանցագործությունները չեն սահմանափակվել միայն Գազայի հատվածով։ 1949 թվականի օգոստոսին իսրայելցի զինվորները ձերբակալեցին երկու պաղեստինցի փախստականների. Նրանք սպանել են տղամարդուն, իսկ հետո 22 զինվոր հերթով բռնաբարել են պաղեստինուհուն և վերջապես նրան ևս սպանել։

1950 թվականի մարտին իսրայելցի զինվորները Գազայից առևանգեցին երկու պաղեստինցի աղջիկների և մի տղայի. Նրանք սպանեցին տղային, ապա բռնաբարեցին աղջիկներին, իսկ հետո սպանեցին նրանց։
Բռնությունը շարունակվել է տարիներ շարունակ և հանգեցրել է պաղեստինցի կանանց բռնաբարության բազմաթիվ դեպքերի, ովքեր փորձել են վերադառնալ իրենց տները:

Այս հանցագործությունները շարունակվելով, 1953 թվականին իսրայելական բանակի 101-րդ ստորաբաժանման ուժերը Բուրիջ ճամբարում պաղեստինցի փախստականների խրճիթների մեջ ռումբեր նետելով սպանեցին առնվազն 20 պաղեստինցիների, այդ թվում՝ կանանց և երեխաների։ Նույն թվականին իսրայելցի զինվորները նահատակեցին 70 պաղեստինցի խաղաղ բնակիչների Արևմտյան ափի Քիբիա գյուղում։ Նույնիսկ իսրայելամետ պարբերականներն, աայդ թվում՝ «National Jewish Post»-ն այս կոտորածը համեմատեցին նացիստական ​​վայրագությունների հետ:

1955 թվականին Իսրայելը հարձակվեց Գազայում գտնվող եգիպտական ​​ռազմաբազայի վրա, ինչի հետևանքով սպանվեց 36 եգիպտացի զինվոր և երկու պաղեստինցի քաղաքացիական անձ։ Այս հարձակումից հետո Գազայի ժողովուրդը ելավ Եգիպտոսի իշխանությունների դեմ և զենք պահանջեց Իսրայելի հարձակումներից պաշտպանվելու համար։ Այս դժգոհությունները ի վերջո հանգեցրին պաղեստինյան մահապարտ խմբերի ձևավորմանը, որոնք նույն տարում ռազմական գործողություններ իրականացրեցին Իսրայելի դեմ:

1956 թվականի նոյեմբերին Իսրայելը ռմբակոծեց Խան Յունես քաղաքը, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ սպանվեցին, իսկ հետո իսրայելական ցամաքային ուժերը մտան քաղաք և մահապատժի ենթարկեցին դիմադրության մարտիկներին։ Փախստականների ճամբարներում հավաքեցին 15 տարեկանից բարձր տղամարդկանց ու տղաներին և ինքնաձիգներով սպանեցին նրանց։ Այս ջարդին նահատակվեց 300-ից 500 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին, որոնք 1948 թվականին էին ապաստանել այդ տարածք։

Այս վայրագ գործընթացը շարունակվել է տասնամյակներ։ 1967 թվականին Իսրայելը հերթական անգամ գրավեց Գազան և 75 հազար պաղեստինցիների վտարեց այդ տարածքից: Հետագա տարիների ընթացքում Իսրայելը գրավեց պաղեստինյան հողերի և ջրային բոլոր ռեսուրսների ավելի քան 60 տոկոսը հօգուտ հրեա վերաբնակիչների և Գազան պահեց ռասիստական ​​ռազմական օկուպացիայի տակ մինչև 2005 թվականը:
Դրանից հետո Գազայի հատվածը վերածվեց «մեծ բանտային ճամբարի», և այդ ժամանակվանից Իսրայելը շարունակաբար ավիահարվածներ է հասցնում այդ տարածքի վրա՝ սպանելով հազարավոր խաղաղ բնակիչների։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելը կրկին սկսեց զանգվածային սպանություններ Գազայում։ Մինչ այժմ միակ «հաղթանակը», որ նվաճել է Իսրայելն այս պատերազմում, եղել է տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների սպանությունն ու ավելի քան երկու միլիոն մարդու տեղահանումը։ Չնայած զենքի սակավությանը, պաղեստինցիները շարունակում են դիմադրել՝ իսրայելական բանակին և Իսրայելի բանակին հաջողվել է միայն ավերել տները, հիվանդանոցները, դպրոցները և այլ կենսական նշանակությամբ ենթակառուցվածքները:

Այդ ընթացքում շարունակվում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների անվերապահ աջակցությունն Իսրայելին։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այնքան հեռուն գնաց, որ պաղեստինյան դիմադրությունն անվանեց ԱՄՆ-ի «թշնամի»: Մինչդեռ Արևմուտքի ազդեցության տակ գտնվող համաշխարհային հանրության մի մասը շարունակում է աջակցել Իսրայելին, մինչդեռ օրեցօր ավելանում են Իսրայելի ռազմական հանցագործությունները Պաղեստինի ժողովրդի դեմ։