Մեկնաբանություն - Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր
Sahab - Երկրորդ տարին անընդմեջ նշվեց Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրը, երբ Գազան դեռ գտնվում է Սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակումների ճնշման տակ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր (ուրբաթ, նոյեմբերի 29-ին) «Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա» կապակցությամբ մի ուղերձում ասել է. «Ամեն տարի այս օրը միջազգային հանրությունը հարգում է Պաղեստինի ժողովրդի արժանապատվությունը, իրավունքները, արդարությունը և ինքնորոշման իրավունքը պահպանելու համար։ Ամեն տարի նոյեմբերի 29-ը հիշեցնում է դառը իրադարձությունների, ինչպիսին է Պաղեստինի բաժանման անարդար բանաձեւի ընդունումը: Այս օրը նաև Պաղեստինի ազգին համերաշխություն հայտարարելու և Պաղեստինին ՄԱԿ-ի դիտորդ անդամ երկիր ընտրելու օրն է»։
1947 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատեց և վավերացրեց Պաղեստինի անարդար բաժանումը։ Թիվ 181 բանաձեւի համաձայն՝ Պաղեստինը բաժանվեց երկու մասի, և Գլխավոր ասամբլեան դրա մի մասը դիտարկեց Սիոնիստական ռեժիմի ձևավորման համար, իսկ մյուս մասը՝ Պաղեստինի պետության և կառավարության համար։ Թեև անարդար բաժանման բանաձևը, անտեսելով պաղեստին հողի պաղեստինյան լինելու փաստը, դրա կեսը համարեց պաղեստինցի ժողովրդին, մյուս կեսը՝ սիոնիստներին, սակայն 1948 թվականի մայիսին սիոնիստները չհանդուրժեցին անգամ պաղեստինցիների կեսի հատկացումը և գրավելով այս հողը, նրանք մինչ օրս կանխել են անկախ Պաղեստին պետության ձևավորումը։
Չմիավորման շարժման անդամ երկրների գործողությունների արդյունքում սիոնիստական օկուպացիայի շարունակությունից հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1977թ.-ին բանաձևով նոյեմբերի 29-ը հայտարարեց Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության օր, սակայն, պատմությունը շարունակում է դատել այն ճնշումները, որոնք հիմք են հանդիսացել Գլխավոր ասամբլեայի և Պաղեստինի բաժանման մասին բանաձևի մեջ: Պաղեստինի ժողովուրդը Գազայից մինչև Հորդանան գետի արևմտյան ափ բախվեց Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների սաստկացած ալիքին՝ վերջին մեկ տարվա ընթացքում: Այս հանցագործությունները, որոնք վերջերս հանգեցրին Միջազգային քրեական դատարանի կողմից սիոնիստ առաջնորդների ձերբակալության օրդերին, շարունակվում են արևմտյան երկրների, որոնց մեծ մասը ԱՄՆ-ի քաղաքական և ռազմական աջակցությամբ է տեղի ունենում:
Գազայից ստացված վիճակագրությունը վկայում է սարսափելի հանցագործության մասին։ Նահատակների, վիրավորների, անդամահատվածների, սպանված բուժաշխատողների, ավերված շենքերի թիվը ցույց է տալիս աղետի խորությունը այս տարածքում։ Միևնույն ժամանակ, Հորդանան գետի Արևմտյան ափում շարունակվող հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդումներն ավելի տագնապալի են, քան երբևէ։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի ներխուժման սկզբից ի վեր նահատակվել է 44 հազար 330 մարդ, վիրավորվել՝ 104 հազար 933 մարդ։
Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը աշխարհի առաջնորդներին ու երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում հայտարարել է. «Նոյեմբերի 29-ը Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրն է, համաշխարհային համերաշխության օրն այն մարդկանց քաջության և համառության, ազատության և արդարության հետ, ովքեր ավելի քան յոթ տասնամյակ շարունակ դատարկաձեռն լինելով կանգնել են պատմաության մեջ գտնվող ամենաչար ուժերի դեմ: Մանուկների կյանքեր խլող, անպաշտպան մարդկանց սպանող, մարդկանց տները ավերող ու ամենապատվավոր հերոսներին սպանող ուժերը լկտիաբար համարվում են նրանց հպարտությունը, իսկ աշխարհի մարդկանց մտահոգ ու անհավատալի հայացքը նրանց անգամ չի ամաչեցնում։ Անկասկած, այս ցավալի և անհավասար ճակատամարտում վերջնական հաղթանակը պատկանում է այն մարդկանց, ովքեր ունեն կամք, և որ աշխարհի ամենամեծ ռազմական զինանոցները չեն կարողացել խաթարել իրենց վճռականությունը հաղթանակի ճանապարհին»։