Նեթանյահուն կանգնել է դատարանի առջև իր դեմ հարուցված կոռուպցիայի գործով
(last modified Tue, 10 Dec 2024 14:08:33 GMT )
Դեկտեմբեր 10, 2024 17:38 Asia/Tehran

Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կանգնել է դատարանի առջև իր դեմ հարուցված կոռուպցիայի գործով։

Sahab ցանցը հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությա լրատվական ծառայությանը հաղորդել է,որ  Իսրայելում լույս տեսնող  «Եդիոտ Ահրոնոտ» թերթը գրել է.«Անվտանգության նկատառումներից ելնելով՝  Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոռուպցիայի գործով դատական լսումները անցկացվել  Թել Ավիվում գտնվող ստորգետնյա  ամուր դահիլիճում»։

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը նաև հեռարձակել է  կադրեր՝ Թել Ավիվի դատարանի առջև տեղի ունեցած  սիոնիստների ցույցերից, որտեղ Բենիամին Նեթանյահուն  այսօր (երեքշաբթի) ներկայացել է, իր դեմ հարուցված  կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ վկայություն տալու համար։ 

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Նեթանյահուի  կառուպցիոն գործերը դատարանում 

Ղոդս լրատվական ցանցի թելեգրամյան ալիքը հրապարակել է կադրեր նաեւ  Թել Ավիվում գտնվող Նեթանյահուի դատարանի առջեւ անցկացված սիոնիստ գերիների ընտանիքների լայնածավալ ցույցերից։
Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետին  մեղադրանք է առաջադրվել երեք գործով՝  կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման համար։