Սիոնիստ վերլուծաբան. Իրանի դեմ պատերազմում մենք չենք հաղթել
Pars Today - Նախկին սիոնիստական պաշտոնյան ասել է, որ Իրանի հետ մեկ այլ պատերազմը կլինի ռազմավարական պարտություն Իսրայելի ռեժիմի համար, և որ ռեժիմը պետք է աջակցի ԱՄՆ-ի և Եվրոպայի Իրանի հետ նոր համաձայնագրին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ սիոնիստական հետախուզության նախկին պաշտոնյաների կողմից վերջերս հրապարակված վերլուծություններից հետո, մեկ անգամ ևս ակնհայտ է դարձել Իսրայելի ռեժիմի անկարողությունը դիմակայելու Իրանի Իսլամական Հանրապետությանը ու նաև Թել Ավիվի Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածություն մտցնելու դերակատարությունը։
Այս կապակցությամբ, Իսրայելի բանակի Իրանի բաժնի նախկին ղեկավար Դեննի Ցիտրինովիչը Ատլանտյան խորհրդի համար հոդվածում խոստովանել է, որ Իրանի հետ վերջերս տեղի ունեցած պատերազմը ոչ միայն ռազմավարական հաղթանակ չի բերել Իսրայելին, այլև ամրապնդել է Իրանի դիրքերը։
Ցիտրինովիչը հավելել է. Իսրայելն այժմ բախվում է այն իրողությանը, որ նրա ռազմական ռազմավարությունները ոչ միայն անարդյունավետ են եղել, այլև հանգեցրել են Իրանի պաշտպանական և հրթիռային կարողությունների զարգացմանը։
Նրա ասելով` պատերազմից հետո Իրանի հրթիռային և օդային պաշտպանության կարողությունների վերակառուցումը Թել Ավիվի անկարողության վկայությունն է։
Նախկին սիոնիստական պաշտոնյան ասել է. «Մյուս կողմից, Թել Ավիվը ճնշում գործադրելով Միացյալ Նահանգների և եվրոպական եռյակի վրա՝ Իրանին անընդունելի պայմաններ պարտադրելու նպատակով, փաստացի փակել է դիվանագիտության ճանապարհը և հող է ստեղծել տարածաշրջանում հետագա լարվածության համար, մինչդեռ համաձայնագրի բացակայությունը մեծացնում է հյուծող պատերազմի ռիսկը»։
Դենի Ցիտրինովիչը հավելել է. «Իսրայելցի վերլուծաբաններն այժմ եզրակացրել են, որ դիմակայության ուղին շարունակելը ոչ միայն չի հանգեցնի Իսլամական Հանրապետության կառավարության փլուզմանը, այլև կամրապնդի ներքին համախմբվածությունն ու ազգայնականությունը Իրանում, և այս իրականությունը կասկածի տակ է դնում Թել Ավիվի նախկին ենթադրությունները և ցույց է տալիս, որ իսրայելցի պաշտոնյաները ճիշտ չեն ընկալում Իրանի քաղաքական և սոցիալական կառուցվածքը»։
Իսրայելական բանակի Իրանի բաժնի նախկին ղեկավարը վերջում նշել է, որ Իսրայելը պետք է ընդունի, որ ելքը համաձայնագիր է, որը, պահպանելով Թեհրանի օրինական իրավունքները, երաշխավորում է միջազգային վերահսկողություն, քանի որ պատերազմ հրահրող ուղով շարունակելը որևէ արդյունքի չի հանգեցնի»։
 
							 
						 
						