«Հեզբոլլահը» հրթիռակոծել է օկուպացված տարածքների հյուսիսը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i246484-Հեզբոլլահը_հրթիռակոծել_է_օկուպացված_տարածքների_հյուսիսը
Իսրայելի բանակը հինգշաբթի առավոտյան հաստատել է, որ Լիբանանի տարածքից մի քանի հրթիռներ են արձակվել օկուպացված տարածքների հյուսիսային տարբեր շրջանների ուղղությամբ։
(last modified 2026-06-11T09:04:33+00:00 )
Հունիս 11, 2026 12:18 Asia/Tehran
  •  «Հեզբոլլահը» հրթիռակոծել է օկուպացված տարածքների հյուսիսը

Իսրայելի բանակը հինգշաբթի առավոտյան հաստատել է, որ Լիբանանի տարածքից մի քանի հրթիռներ են արձակվել օկուպացված տարածքների հյուսիսային տարբեր շրջանների ուղղությամբ։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ «Հեզբոլլահի» կողմից օկուպացված տարածքների հյուսիսի վրա հրթիռային հարձակումից հետո Իսրայելի ներքին ճակատի հրամանատարությունը հայտարարել է, որ տագնապ է հայտարարվել Վերին Գալիլեայի շրջանի  Մսգաֆ Աամ և «Մութթալա» քաղաքներում։

Մինչ այժմ այս հարձակման հնարավոր վնասների կամ զոհերի մասին մանրամասներ չեն հրապարակվել։

«Հեզբոլլահը» հայտարարել է, որ հարձակումներն իրականացվել են ի պատասխան հարավային Լիբանանի վրա ծանր օդային և հրետանային հարձակումների։

Լիբանանի առողջապահության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ  մարտի 2-ից սկսած Իսրայելի ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել է 3696, վիրավորվել՝ 11413 մարդ։