Դամասկոսի ջրի ճգնաժամը քննարկվելու է Մոսկվայում ու Անկարայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50794-Դամասկոսի_ջրի_ճգնաժամը_քննարկվելու_է_Մոսկվայում_ու_Անկարայում
Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը հինգշաբթի օրն ասել է, որ Դամասկոսի ջրի ճգնաժամի հարցով երկու նիստ է գումարվելու Մոսկվայում և Անկարայում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 13, 2017 04:12 Asia/Tehran
  • Դամասկոսի ջրի ճգնաժամը քննարկվելու է Մոսկվայում ու Անկարայում

Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը հինգշաբթի օրն ասել է, որ Դամասկոսի ջրի ճգնաժամի հարցով երկու նիստ է գումարվելու Մոսկվայում և Անկարայում:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, Վադի Բերդի  տարածքի ահաբեկիչներն, այդ թվում Ջեբհաթ-ալ-Նուսրան, դեկտեմբերի 24-ից աղտոտել են այդ տարածքում գտնվող Դամակոսի ջրի ապահովման գլխավոր աղբյուրները:

Այդ պատճառով անցած մի քանի շաբաթներում Դամասկոսում ջրի հոսքն անջատված է եղել և  ջրամատակարարումն իրականացվում է տանկերների միջոցով:

Այս կապակցությամբ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան ասել է. «Սիրիացի ինժիներներն այս պահին օժանդակում են ՄԱԿ-ի փորձագետներին, որոնք աղտոտված ջրի վիճակին վերահասու լինելու համար պատրաստ են  մտնել Վադի Բերդի տարածք: Սակայն նրանց անհրաժեշտ է  անվտանգության պահպանում»:

«ՄԱԿ-ի փորձագետները երկու անգամ փորձել են մտնել այդ տարածք, սակայն ահաբեկչական խմբերը նրանց կանգնեցրել են»,-հայտարարել է Դի Միստուրան:

Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակն, ընդգծել է Աստանայում նախատեսված Սիրիայի խաղաղության նիստի հանդեպ ՄԱԿ-ի հովանավորությունը:

«ՄԱԿ-ը պատրաստ է հովանավորել այս նիստի արդյունքները, որոնք կարող են Ժնևի նստաշրջանի համար նախապատրաստական քայլ համարվել»,-հավելել է Ստեֆան Դի Միստուրան:

Ծրագրումների համաձայն, Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները հունվարի 23-ին՝ ՄԱԿ-ի մի պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենան Աստանայում: