Ռուս սակրավորները Հալեպում 25 հազար պայթուցիկ սարք են վնասազերծել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51967-Ռուս_սակրավորները_Հալեպում_25_հազար_պայթուցիկ_սարք_են_վնասազերծել
Ռուս սակրավորները Հալեպում 25 հազար պայթուցիկ են վնասազերծել, որոնց կեսից ավելին ինքնաշեն էին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2017 15:17 Asia/Tehran
  • Ռուս սակրավորները Հալեպում 25 հազար պայթուցիկ սարք են վնասազերծել

Ռուս սակրավորները Հալեպում 25 հազար պայթուցիկ են վնասազերծել, որոնց կեսից ավելին ինքնաշեն էին:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին հայտարարել է  Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի սպառազինության եւ ռազմագիտական ​​աշխատանքի գծով ինժեներական զորքերի տեղակալ, գնդապետ Ռուսլան Ալլահվերդիեւը:  «Ականազերծվել է 2000 հա տարածք, 680 կմ ճանապարհ, 3,5 հազար օբյեկտ»,-ասել է նա` հավելելով, որ Սիրիայում առաջին հերթին նրանք իրականացնում են մարդասիրական առաքելություն:

Ալլահվերդիեւը հայտարարել է, որ Աֆղանստանի պատերազմից ի վեր զինյալների գործունեության մեթոդները ավելի զարգացել են: «Հիմա վերջիններս ավելի շատ օգտվում են ինքնաշեն պայթուցիկներից»,-ասել է նա:

 

orer.am/