Աշխարհը դատապարտում է Իսրայելի անօրինական քաղաքավանների կառուցումը
(last modified Wed, 25 Jan 2017 04:13:08 GMT )
Հունվար 25, 2017 07:43 Asia/Tehran
  • Աշխարհը դատապարտում է Իսրայելի անօրինական քաղաքավանների կառուցումը

ՄԱԿ-ը, ԵՄ-ն ու Արաբական պետությունների լիգան երեքշաբթի օրն առանձին հաղորդագրություններով դատապարտել են Հորդանան գետի արևմտյան ափին 2500 բնակելի նոր միավորներ կառուցելու նախագիծը վավերացնելու Իսրայելի քայլը:

Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարության խոսնակն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից չորս անց հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը վավերացրել են Հորդանան գետի արևմտյան ափին 2500 նոր բնակելի միավորներ կառուցելու նախագիծը:

Սա վերջին օրերի ընթացքում քաղաքավաններ կառուցելու Սիոնիստական ռեժիմի ընդունած երկրորդ որոշումն է:

Ավելի վաղ, զավթված Երուսաղեմի քաղաքապետարանը կիրակի օրն արձակեց Երուսաղեմում 566 բնակելի նոր միավորների կառուցման արտոնությունը, ինչն արժանացավ միջազգային հանրության ու պաղեստինցի ղեկավարների բողոքին:

Պիտակ