Human Rights Watch. Իսրայելի ռեժիմն օգտագործում է տեղահանությունն ու սովը որպես պատերազմի զենք
(last modified 2024-10-19T14:19:02+00:00 )
Հոկտեմբեր 19, 2024 17:49 Asia/Tehran
  • Human Rights Watch. Իսրայելի ռեժիմն օգտագործում է տեղահանությունն ու սովը որպես պատերազմի զենք

Սահաբ- «Human Rights Watch» կազմակերպությունը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի հատվածում օգտագործում է բռնի տեղահանումն ու սովը որպես պատերազմի զենք:

«Human Rights Watch»-ը իր հաղորդագրության մեջ մատնանշել է Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածի հյուսիսից պաղեստինցիների հարկադիր տեղահանմամբ հումանիտար ու մարդասիրական օրենքների խախտումը՝ հայտարարելով, որ տարհանման հրամանը ներառում է Գազայի հատվածի տարածքի 85%-ը և որ Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում բռնի տեղահանումն ու սովը որպես զենք օգտագործելը պատերազմական հանցագործություն է:

Գազայի հատվածի հյուսիսում մոտ 400 հազար մարդ բախվում է աղետալի հումանիտար պայմանների, հատկապես մարդասիրական օգնության կանխարգելման հետևանքով։

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածի շարունակական ռմբակոծությունները ոչնչացրել են ենթակառուցվածքները, այդ թվում՝ տարածաշրջանի բնակելի տների ու դպրոցների 87%-ը, և անհնար են դարձել բնակիչների վերադարձը իրենց տները:

 

Պիտակ