Ամիր Աբդոլլահյան. Շարունակվելու են Սիրիայի հանդեպ Իրանի հովանավորությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52419-Ամիր_Աբդոլլահյան._Շարունակվելու_են_Սիրիայի_հանդեպ_Իրանի_հովանավորությունները
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Սիրիայի ճգնաժամից ձերբազատվելու և քաղաքական լուծման հանգելու ուղղությամբ Իրանի կողմից Սիրիային ցուցաբերվող հովանավորությունները շարունակվելու են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2017 04:12 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Շարունակվելու են Սիրիայի հանդեպ Իրանի հովանավորությունները

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Սիրիայի ճգնաժամից ձերբազատվելու և քաղաքական լուծման հանգելու ուղղությամբ Իրանի կողմից Սիրիային ցուցաբերվող հովանավորությունները շարունակվելու են»:

Չորեքշաբթի օրը Դամասկոսում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Սիրիայի հարցով Աստանայում կայացած բանակցություններին Աբդոլլահյանն ասել է. «Աստանայի նիստը պարունակում էր այն ուղերձը, որ ահաբեկիչները կորցրել են բռնարարքների կառչելու միջոցով իրենց նպատակներն իրագործելու հույսը»:

«Իրանն ակտիվորեն Սիրիային օժանդակում է ահաբեկչության դեմ պայքարում»,-հայտարարել է Ամիր Աբդոլլահյանը նշելով, որ Սիրիայի խնդրի կարգավորման միակ լուծումն այդ երկրի ժողովրդի  ձայները հարգելով քաղաքական երկխոսությունն է:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկօրյա ուղևորության նպատակով մի պատվիրակության ընկերակցությամբ, չորեքշաբթի օրը ցամաքային ճանապարհով Լիբանանից մեկնել է Սիրիա:

Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը հանդիպում ու զրույց կունենա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և փոխվարչապետ ու ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմի հետ: