Դամասկոսի ջրի հիմնական աղբյուրը ազատագրվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52607-Դամասկոսի_ջրի_հիմնական_աղբյուրը_ազատագրվել_է
Սիրիայի բանակի ուժերին հաջողվել է ահաբեկիչներից ազատագրել Վադիբորդիի շրջանում Դամասկոսի ջրի գլխավոր՝ «Այն Ալ-Ֆիջայի» աղբյուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2017 12:49 Asia/Tehran
  • Դամասկոսի ջրի հիմնական աղբյուրը ազատագրվել է

Սիրիայի բանակի ուժերին հաջողվել է ահաբեկիչներից ազատագրել Վադիբորդիի շրջանում Դամասկոսի ջրի գլխավոր՝ «Այն Ալ-Ֆիջայի» աղբյուրը:

Հղում անելով Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, Իրանի ռադիո-հեռուստաընկերության լուրերի ծառայությունը հաղորդել է.«Սիրիայի բանակային ուժերը շաբաթ օրը մուտք են գործել Դամասկոսի արվարձանային Վադիբորդիի շրջանի «Այն Ալ-Ֆիջա»-ի աղբյուրի շրջակայք և ազատագրել են այդ տարածքը»:

Վադիբորդիի շրջանն ապահովում է Սիրիայի մայրաքաղաքին մատակարարվող ջրի ավելի քան 70 տոկոսը: Դամասկոսի որոշ շրջանների ջուրը ներկայումս ապահովվում է տանկերների միջոցով:

Սիրիայի բանակի հաղթանակներն ու ահաբեկիչների պարտությունները շարունակվում են։ Դրան իր պատասխան զինված խմբավորումները սկսել են ավերել երկրի ենթակառուցվաքծների մեծ մասը, խափանելով ջրի ու էլեկտրականության մատակարարումը: