Սիրիացի ապստամբները միավորվել են ջիհադիստների դեմ պայքարում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52645-Սիրիացի_ապստամբները_միավորվել_են_ջիհադիստների_դեմ_պայքարում
«Սիրիացի ապստամբների 6 խմբավորումներ միավորվել են իսլամիստական «Ահրար աշ-Շամ» հզոր կազմակերպության հետ՝ ընդդեմ ջիհադիստների, ովքեր հաճախակիացրել են իրենց հարձակումները Սիրիայում 6-ամյա քաղաքացիական պատերազմի դադարեցմանը ձգտող տարածաշրջանային երկրների ջանքերին զուգահեռ»,-գրում է Նազիհ Օսեյրանը Financial Times-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2017 16:05 Asia/Tehran
  • Սիրիացի ապստամբները միավորվել են ջիհադիստների դեմ պայքարում

«Սիրիացի ապստամբների 6 խմբավորումներ միավորվել են իսլամիստական «Ահրար աշ-Շամ» հզոր կազմակերպության հետ՝ ընդդեմ ջիհադիստների, ովքեր հաճախակիացրել են իրենց հարձակումները Սիրիայում 6-ամյա քաղաքացիական պատերազմի դադարեցմանը ձգտող տարածաշրջանային երկրների ջանքերին զուգահեռ»,-գրում է Նազիհ Օսեյրանը Financial Times-ում:

«Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջեբհաթ Ֆաթեհ աշ-Շամ» խմբավորումը, որը նախկինում հայտնի էր «Ջեբհաթ ան-Նուսրա» անունով, դուրս է մղվել հրադադարի ռեժիմը պահպանող ուժերի շրջանակից, եւ սկսել է հարձակումներ գործել կրակի դադարեցման համաձայնագիրը ստորագրած ապստամբների վրա»:

«Ապստամբական ուժերի համախմբումով ակտիվացվում է պայքարը ջիհադիստական զինված միավորումների դեմ: Բախումներ են արձանագրվել Սիրիայի հյուսիս-արեւմտյան Իդլիբ եւ Հալեպ նահանգներում: Այդ առճակատումը ստիպում է ապստամբներին միավորվել մեկ խմբավորման մեջ՝ «Ահրար աշ-Շամ»-ի վերահսկողության ներքո»:

««Ջեբհաթ Ֆաթեհ աշ-Շամ»-ն այն խմբավորումներից է, որը լավագույնս զինված է եւ ձգտում է պաշտոնանկ անել Ասադին: Իսկ «Ահրար աշ-Շամ»-ը հանդես է եկել 6 խոշոր խմբավորումներին միավորելու հայտարարությամբ՝ նշելով, որ նոր շարժման անդամներին ուղղված ցանկացած հարված կդիտարկվի որպես պատերազմի հայտարարում»,-եզրափակում է հոդվածագիրը:

galatv.am/