Հարյուրավոր ֆրանսիացի երեխաներ՝ Սիրիայում ահաբեկիչների գրավման տակ գտնվող տարածքներում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53285-Հարյուրավոր_ֆրանսիացի_երեխաներ_Սիրիայում_ահաբեկիչների_գրավման_տակ_գտնվող_տարածքներում
Ֆրանսիացի հարյուրավոր մանկահասակ քաղաքացիներ բնակվում են Սիրիայում ահաբեկիչների կողմից բռնազավթված տարածքներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2017 04:13 Asia/Tehran
  • Հարյուրավոր ֆրանսիացի երեխաներ՝ Սիրիայում ահաբեկիչների գրավման տակ գտնվող տարածքներում

Ֆրանսիացի հարյուրավոր մանկահասակ քաղաքացիներ բնակվում են Սիրիայում ահաբեկիչների կողմից բռնազավթված տարածքներում:

Համաձայն «Լը Ֆիգարո» օրաթերթի հաղորդման, Ֆրանսիայի հանցագործությունների ու ծայրահեղականության կանխման նախարարական կոմիտեի անդամ Սիլվի Էսպեսիեն հայտարարել է, որ գնահատումների համաձայն հարյուրավոր մանկահասակ ֆրանսիացիներ, որոնց թիվը շուրջ 700 հոգու է հասնում, դեռ բնակվում են Սիրիայում, որոնց կեսից ավելին մինչև հինգ տարեկան երեխաներ են ու նրանց մեկ երրորդը ծնվել է Սիրիայում:

Ֆրանսիայի հանցագործությունների ու ծայրահեղականության կանխման նախարարական կոմիտեի անդամն ընդգծեց, որ Սիրիայում բնակվող այդ երեխաների ծնողներն ու խնամակալները Ֆրանսիայի տարածք մուտք գործելուց հետո հարցաքննվելու են:

Էսպեսիեն 700 ֆրանսիացի երեխաներին Սիրիայից Ֆրանսիա վերադարձելու համար օգնություն խնդրելով այդ երկրի կառավարությունից, ասել է, որ ուշադրություն պիտի ցուցաբերել հասարակական խնամքի ու ուսման կարոտ այդ երեխաներին:

Այս հաղորդման համաձայն 2016 թվականի սեպտեմբերից ի վեր 26 մանկահասակ ֆրանսիացիներ Սիրիայից վերադարձել են Ֆրանսիա:

Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում երկակի քաղաքականություն վարող երկրներից է համարվում: