Ռուսաստանը Սիրիա է հասցրել ավելի քան 6 տոննա մարդասիրական օգնություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53865-Ռուսաստանը_Սիրիա_է_հասցրել_ավելի_քան_6_տոննա_մարդասիրական_օգնություն
Ռուսաստնը մեկ օրվա ընթացքում ավելի քան 6 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Սիրիա, հաղորդում է «Ինտերֆաքս»–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2017 07:27 Asia/Tehran
  • Ռուսաստանը Սիրիա է հասցրել ավելի քան 6 տոննա մարդասիրական օգնություն

Ռուսաստնը մեկ օրվա ընթացքում ավելի քան 6 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Սիրիա, հաղորդում է «Ինտերֆաքս»–ը։

«Համա նահանգի Սկալբիա բանակավայրի Ալ–Մահադի եւ Շեյխ–Մահսուդ շրջաններում, Սուլեյման–ալ–Հալաբի եւ Ալ Ֆիրդաուս շրջաններում, Հարավային Նոր Հալեպի շրջանում եւ Ալֆինուն Նասաուիյա շրջանների բնակիչներին է փոխանցվել 3,8 հազար տոննա հաց, 3 հազար բաժին տաք կերակուր եւ 400 սննդային փաթեթ, – ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ռուսական տրանսպորտային ինքնաթիռներից պարաշյուտներով Դեյր էր Զոր է հասցվել ՄԱԿ–ի կողմից Սիրիայի իշխանություններին փոխանցվող 20,6 տոննա մարդասիրական օգնությունը։

News.am