Ռուսաստանը Սիրիա է հասցրել ավելի քան 6 տոննա մարդասիրական օգնություն
Փետրվար 11, 2017 07:27 Asia/Tehran
Ռուսաստնը մեկ օրվա ընթացքում ավելի քան 6 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Սիրիա, հաղորդում է «Ինտերֆաքս»–ը։
«Համա նահանգի Սկալբիա բանակավայրի Ալ–Մահադի եւ Շեյխ–Մահսուդ շրջաններում, Սուլեյման–ալ–Հալաբի եւ Ալ Ֆիրդաուս շրջաններում, Հարավային Նոր Հալեպի շրջանում եւ Ալֆինուն Նասաուիյա շրջանների բնակիչներին է փոխանցվել 3,8 հազար տոննա հաց, 3 հազար բաժին տաք կերակուր եւ 400 սննդային փաթեթ, – ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ռուսական տրանսպորտային ինքնաթիռներից պարաշյուտներով Դեյր էր Զոր է հասցվել ՄԱԿ–ի կողմից Սիրիայի իշխանություններին փոխանցվող 20,6 տոննա մարդասիրական օգնությունը։
News.am
Պիտակ