Սիրիայի Էլ-Բաբի Թադեֆ ավանն ազատագրվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53969-Սիրիայի_Էլ_Բաբի_Թադեֆ_ավանն_ազատագրվել_է
Սիրիայի բանակը դիմադրության ուժերի պաշտպանությամբ շաբաթ գիշեր ահաբեկիչներից ազատագրել է Էլ-Բաբ քաղաքի մերձակայքում գտնվող Թադեֆ ավանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2017 07:50 Asia/Tehran
  • Սիրիայի Էլ-Բաբի  Թադեֆ  ավանն ազատագրվել է

Սիրիայի բանակը դիմադրության ուժերի պաշտպանությամբ շաբաթ գիշեր ահաբեկիչներից ազատագրել է Էլ-Բաբ քաղաքի մերձակայքում գտնվող Թադեֆ ավանը:

«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն` այս գործողության ընթացքում Սիրիայի բանակի ուժերը սպանել են ավելի քան 650 ահաբեկիչների:

Ավանի ազատագրումից հետո սիրիական ուժերը տեղակայվել են Էլ-Բաբ  ռազմավարական քաղաքի դարպասների հետևում:

Շաբաթ օրը ԶԼՄ-ները տեղեկացրել են Թուրքիայի հետ կապ ունեցող ահաբեկիչների` Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի արևմուտքից նահանջելու մասին:

Սիրիայի Էլ-Բաբ քաղաքը գտնվում է Թուրքիայի սահմանից 30կմ հեռավորության վրա և պաշարված է Թուրքիայի ուժերի ու Սիրիայի ընդդիմության կողմից:

Սիրիայում ահաբեկիչների գլխավոր պաշտպաններից համարվող Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարությունը 2016 թվականի ամռանը Սիրիայի հյուսիսում սկսել է «Եփրատի վահան» անվամբ  գործողությունը:

Սիրիայի բանակի միջոցով այդ քաղաքի ազատագրմամբ լիովին կդադարեցվի նավթի ու պատմական իրերի մաքսանենգումն ու նաև ահաբեկիչների հանդեպ Թուրքիայի լոգեստիկական հովանավորությունը: