Սիրիան պահանջել է հետաքննություն անցկացնել Հալեպում տեղի ունեցած պատերազմական ոճրագործությունների մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54158-Սիրիան_պահանջել_է_հետաքննություն_անցկացնել_Հալեպում_տեղի_ունեցած_պատերազմական_ոճրագործությունների_մասին
Սիրիայի արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ քննչական հանձնաժողով է ձևավորվել ահաբեկչական խմբերի կողմից Հալեպում իրականացված պատերազմական ոճրագործությունները հետաքննելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2017 12:24 Asia/Tehran
  • Սիրիան պահանջել է հետաքննություն անցկացնել Հալեպում տեղի ունեցած պատերազմական ոճրագործությունների մասին

Սիրիայի արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ քննչական հանձնաժողով է ձևավորվել ահաբեկչական խմբերի կողմից Հալեպում իրականացված պատերազմական ոճրագործությունները հետաքննելու նպատակով:

«ԻՍՆԱ»-ի հաղորդման համաձայն՝ Նաջմ Ահմեդ Ալ-Ահմեդն ասել է, որ Սիրիայի արդարադատության նախարարությունը 10 հազար էջանոց զեկույց է պատրաստել ահաբեկիչների կողմից Հալեպում իրականցվցած պատերազմական ոճրագործությունների վերաբերյալ: Այս զեկույցը թարգմանվել է ֆրանսերեն և անգլերեն լեզուների: 

«Սիրիայի արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել դատարանին որպեսզի հաջորդ փուլում Սիրիայի ահաբեկչական խմբերի իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն անցկացվի».-հավելել է Ալ-Ահմեդը: 

Սիրիայի արդարադատության նախարարը նշել է , որ  հաջորդ նպատակն է ապացուցել որոշ երկրների ու կազմակերպությունների կողմից ահաբեկչական խմբերին աջակցություն ցուցաբերելու փաստը:

2016 թ.-ի դեկտեմբերին Սիրիայի բանակը ազատագրեց Հալեպ քաղաքը:

Ահաբեկչական խմբերը մեծ ոճրագործություններ են իրականացրել Հալեպ քաղաքում: