Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայում հրադադարը վերահսկող խումբ կստեղծեն
Փետրվար 16, 2017 15:38 Asia/Tehran
Աստանայում հանդիպման արդյունքում որոշում է ընդունվել ՌԴ, Թուրքիա, Իրան համատեղ խումբ ստեղծելու վերաբերյալ, որի գործունեությունը ուղղված կլինի Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի տնօրեն Սերգեյ Վերշինինը:
«Աստանայում կատարվածի հստակ արդյունքը միացյալ խումբ ստեղծելու մասին որոշումն է, որում ընդգրկված են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: Խումբը կաշխատի Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ»,- ասել է Վերշինինը:
1in.am
Պիտակ