Սիրիական Ռաքքան կարող է դառնալ ամենաթեժ բախումների կենտրոնը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54554-Սիրիական_Ռաքքան_կարող_է_դառնալ_ամենաթեժ_բախումների_կենտրոնը
Թուրքական «Հաբերթյուրք» կայքի սյունակագրերից Ահմեդ Քյուչյուքը, անդրադառնալով, սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների պատրաստությանը նշել է, որ Ռաքքան կարող է դառնալ ամենաթեժ բախումների կենտրոնը, որտեղ կհանդիպեն քրդական ուժերը, թուրքական ԶՈւ-ն և սիրիացի ընդդիմադիրներն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 15:59 Asia/Tehran
  • Սիրիական Ռաքքան կարող է դառնալ ամենաթեժ բախումների կենտրոնը

Թուրքական «Հաբերթյուրք» կայքի սյունակագրերից Ահմեդ Քյուչյուքը, անդրադառնալով, սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների պատրաստությանը նշել է, որ Ռաքքան կարող է դառնալ ամենաթեժ բախումների կենտրոնը, որտեղ կհանդիպեն քրդական ուժերը, թուրքական ԶՈւ-ն և սիրիացի ընդդիմադիրներն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

«Ռաքքան ամենամեծ պատերազմի վայրն է: Քաղաքի 80 տոկոսը սուննի արաբներ են: ԻՊ-ի կողմից սնուցվող ջիհադականների ամենախոշոր օղակներն այստեղ են», - գրում է սյունակագիրը:Քյուչյուքը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թեև Թուրքիան համառորեն պնդում է, որպեսզի Ռաքքայի գործողության մեջ քրդերը տեղ չգտնեն՝ Արևմուտքն ու հենց իրենք՝ քրդերը բոլորովին այլ կարծիքի են և բախումն անխուսափելի է երևում:Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։

tert.am/