Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Ջաֆարին ժամանել Է Ժնեւ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54928-Սիրիայի_կառավարության_պատվիրակության_ղեկավար_Ջաֆարին_ժամանել_Է_Ժնեւ
Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ժամանել Է Ժնեւ, որտեղ փետրվարի 23-ին կսկսվեն արաբական այդ երկրում հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2017 13:34 Asia/Tehran
  • Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Ջաֆարին ժամանել Է Ժնեւ

Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ժամանել Է Ժնեւ, որտեղ փետրվարի 23-ին կսկսվեն արաբական այդ երկրում հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է Ժնեւի օդանավակայանից:

 «Բոլոր մեկնաբանությունները վաղը»,-գործակալությանն ասել Է Ջաֆարին: 

Այսօր նաեւ սպասվում Է սիրիական ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչների ժամանումը, որը փետրվարի 11-12-ին ձեւավորվել Է Էր Ռիադում: 

Բացի այդ, սպասվում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մամուլի ասուլիսը, որտեղ նա կճշտի առաջիկա բանակցությունների մի շարք մանրամասներ: 

ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել Է, որ Ռուսաստանից բանակցություններին ներկա կլինի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մերձավորարեւելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Վերշինինը: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Armenpress.am