Ջոն Մաքքեյնը գաղտնի այցելել է Սիրիա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55036-Ջոն_Մաքքեյնը_գաղտնի_այցելել_է_Սիրիա
Ջոն Մաքքեյնը գաղտնի այցելել է Սիրիայի Կոբանի քաղաք, որտեղ հանդիպել է ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2017 16:12 Asia/Tehran
  • Ջոն Մաքքեյնը գաղտնի այցելել է Սիրիա

Ջոն Մաքքեյնը գաղտնի այցելել է Սիրիայի Կոբանի քաղաք, որտեղ հանդիպել է ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրիներին, հանդիպմանը քննարկվել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարին վերաբերող հարցեր, մասնվորապես, Ռաքքայում ծայրահեղական իսլամիստներից ազատվելու միջոցները:

Պարբերականը նաև նշում է, որ Մաքքեյնը ԱՄՆ իշխանությունների առաջին ներկայացուցիչն է, որն այցելել է քրդերի կողմից վերահսկվող տարածք: Նախքան Սիրիա մեկնելը սենատորն այցելել է Սաուդյան Արաբիա:

Տեղեկատվության համաձայն՝ սենատորը Սիրայից մեկնելու է Անկարա, որտեղ հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

1in.am