Սիրիայում հաստատվող հրադադարի ռեժիմին ևս մեկ բնակավայր է միացել
Սիրիայի բնակավայրերից ևս մեկն է միացել մարտական գործողությունների հրադադարի ռեժիմին: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից:
«Վերջին մեկ օրում ևս մեկ համաձայնագիր է կնքվել հրադադարի ռեժիմին միանալու վերաբերյալ Հոմս նահանգի Այն Էլ-Հարամիա բնակավայրի հետ: Հրադադարի գործընթացին միացած բնակավայրերի ընդհանուր թիվը հասել է 1275-ի», - ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ վերջին մեկ օրում Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ է անցել 27.6 քառ. կմ տարածք: Ընդհանուր առմամբ, 2017-ի հունվարի 1-ից ի վեր 1972.1 քառ. կմ տարածք է ազատագրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: Այսպիսով, ազատագրված բնակավայրերի թիվը հասել է 61-ի:
tert.am/