Սիրիայի բանակը հայտարարել է Թեդմորն ԻԼԻՊ-ից ազատագրելու մասին
Սիրիայի բանակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թեդմոր պատմական քաղաքը լիովին ազատվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի բռնագրավումից:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակը մի հաղորդագրությամբ ընդգծել է, որ Թեդմորի ազատագրումն իրականություն է դարձել շնորհիվ Ռուսաստանի ավիահարվածների պաշտպանության:
«Այս պահին Սիրիայի բանակի ինժիներական ջոկատները զբաղված են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների միջոցով քաղաքի շենքերում, պողոտաներում ու տարբեր հրապարակներում տեղադրված ռումբերի ու ականների վնասազերծմամբ»,-ասված է Սիրիայի բանակի հաղորդագրության մեջ:
Սիրիայի բանակն իր հաղորդագրության մեջ նաև նշել է. «Այս հաղթանակը մեծ նշանակություն ունի, նկատի առնելով Թեդմոր քաղաքի պատմական ու քաղաքակրթական դիրքն ու նաև Հալեպ նահանգի հյուսիս-արևելյան տարածքներում Սիրիայի բանակի արձանագրած հաղթանակների պատճառով, որոնք ծանր հարված են հասցրել ահաբեկչական խմբերին»:
Թեդմոր կամ Պալմիրա պատմական քաղաքը, որ գտնվում է Սիրիայի կենտրոնում և դրա պատմական կոթողների մեծ մասը ավերվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների միջոցով, 2016 թվականի դեկտեմբերին կրկին բռնագրավվեց ԻԼԻՊ-ի միջոցով:
ԻԼԻՊ-ն անցած մարտին առաջին անգամ գրավեց Թեդմոր պատմական քաղաքը: