ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը հակաիրանական հայտարարություն արել
(last modified Sun, 05 Mar 2017 04:25:20 GMT )
Մարտ 05, 2017 07:55 Asia/Tehran
  • ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը հակաիրանական հայտարարություն արել

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը սաուդացի պատասխանատուների հակաիրանական հայտարարություններին զուգահեռ հայտարարել է, որ Իրանը մտադիր է իր տիրապետությունը տարածել ողջ տարածաշրջանում:

ԻՔՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ԱՊԼ-ի եգիպտացի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբոլղիզը մի հեռուստատեսային հաղորդման ժամանակ կրկնելով իսլամական հեղափոխության գաղափարախոսությունն արաբական երկրներում տարածելու Իրանի ջանքերի մասին սաուդացի պատասխանատուների հայտարարություններն ասել է. «Իրանը միջամտում է տարածաշրջանի երկրների խնդիրներին»:

Արաբիայի ԱԳ նախարարը հասարակական կարծիքը Եմենի դեմ Արաբիայի արյունալի հարձակումներից և Սիրիայում, Իրաքում ու տարածաշրջանի այլ երկրներում Ռիադի միջամտություններից շեղելու նպատակով, վերջին ամիսներին բազմիցս  Իրանին մեղադրել է տարածաշրջանի արաբական երկրների հարցերին միջամտելու և իսլամական հեղափոխության գաղափարախոսությունն այդ երկրներում տարածելու մեջ:

ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարն այն պայմաններում է նման հայտարարություն  արել, երբ ԻԻՀ-ի ռազմավարական ու սկզբունքային քաղաքականությունը շարունակ հիմնված է եղել փոխադարձ հարգանքի և այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելու վրա:

 

Պիտակ