Մարտ 11, 2017 07:41 Asia/Tehran
  • Պուտին. Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի համադրված ջանքերը Սիրիայում հրադադարի հաստատման պատճառ դարձան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրն ասել է. «Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համադրված ջանքերը Սիրիայում հրադադարը շարունակվելու պատճառ են դարձել»:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման` Մոսկվայում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարե; է. «Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի համադրված ջանքերը զգալի չափերով նվազեցրել են Սիրիայում բռնարարքների մակարդակը և Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այդ երկրի կառավարության ու զինված ընդդիմության միջև ուղղակի բանակցության հնարավորություն են ստեղծել»:

Պուտինը հավելել է, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է բարդ մնալ և այդ երկրում ճգնաժամի քաղաքական կարգավորման ճանապարհին առկա են լուրջ արգելքներ: «Այդ ամենով հանդերձ, Մոսկվան հույս ունի, որ Սիրիայում խաղաղություն կհաստատվի»:

Մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն ասել է, որ Սիրիայի ու Իրաքի մասնատումը կամ բաժանումը որևէ պայմաններում Անկարայի համար ընդունելի չէ:

Սիրիայի ճգնաժամը 2011 թվականին սկսվեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարության կործանման նպատակով Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հովանավորած ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ հարձակմամբ:

 

Պիտակ