Սիրիայում ամերիկյան զորքերի հարձակումներից խաղաղ բնակիչներ են զոհվել
Սիրիայի Հասակա քաղաքի հարավային արվարձանային շրջանի վրա ԱՄՆ ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի կործանիչների հարձակման հետևանքով, զոհվել է հինգ խաղաղ բնակիչ:
«Ալ-Ահդ» գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրն ամերիկյան կործանիչները ռմբակոծել են Հասակայի հարավային Բաաջ գյուղը, ինչի հետևանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ մի քանի ուրիշներ վիրավորվել են:
Հասական միասնաբար կառավարվում է Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի կողմից: Վերջին ամիսներին քրդերը փորձել են նահանգի վերահսկողությունն ամբողջությամբ իրենց ձեռքն առնել , սակայն դա նրանց չի հաջողվել:
Ամերիկյան կոալիցիայի կործանիչները բազմիցս թիրախավորել են Սիրիայի բնակելի շրջանները: Հարձակումները խլել են հարյուրավոր կյանքեր:
Սիրիայի պետայրերի խոսքերով՝ վերջին ամիսներին ահաբեկչական խմբավորումների պարտություններից հետո, ԱՄՆ-ը որոշ շրջաններ ցամաքային ուժեր հաստատելով, փորձում է աակցելով ահաբեկչական խմբավորումներին, թուլացնել Սիրիայի բանակային ու ժողովրդական ուժերի հոգեվիճակը: