ԱՄՆ ծովային հետևակի ստորաբաժանումը ժամանել է Սիրիա. աղբյուր
ԱՄՆ ծովային հետևակի ստորաբաժանումը ժամանել է Սիրիայի Էլ Հասակե շրջանի Ռումեյլան օդանավակայան, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով քրդական աղբյուրի:
Ճշտվել է, որ ամերիկյան զինվորականները Իրաքյան Քուրդիստանի ռազմաբազայից ուղղաթիռներով տեղափոխվել են Կամիշլի քաղաքից հարավ գտնվող օդանավակայան:
Բացի ծովային հետևակից, որոնց թվաքանակը հասնում է մի քանի հարյուր մարդու, պլանավորվում է բազայից բերել նաև հրետանային մարտկոցներ:
«Ամերիկյան ուժերի թվաքանակը, որոնք այժմ գտնվում են Սիրիայում, ավելացել է դեռևս Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: Ավելի վաղ նրանց ներկայությունը սահմանափակվում էր ռազմական փորձագետներով և խորհրդականներով, այժմ մենք տեսնում ենք ծովային հետևակային ուժերի ժամանումը»,- նշել է աղբյուրը:
1in.am