Ամերիկացի զորայինների ժամանումը Սիրիա շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56954-Ամերիկացի_զորայինների_ժամանումը_Սիրիա_շարունակվում_է
Սիրիայում քրդական ռազմական աղբյուրներ տեղեկացրել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատային որոշ թվով զորայինների Սիրիայի Հասաքա նահանգի «Ալ-Ռամիլան»-ի օդանավակայան ժամանելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2017 08:48 Asia/Tehran
  • Ամերիկացի զորայինների ժամանումը Սիրիա շարունակվում է

Սիրիայում քրդական ռազմական աղբյուրներ տեղեկացրել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատային որոշ թվով զորայինների Սիրիայի Հասաքա նահանգի «Ալ-Ռամիլան»-ի օդանավակայան ժամանելու մասին:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով Լոնդոնում հրատարակվող «Ռայ-ալ-Յում» օրաթերթին հաղորդել է, որ ամերիկացի ծովային հետևակային ուժերի մուտքը Ղամիշլի քաղաքի «Ալ-Ռամիլան»-ի օդանավակայան տեղի է ունեցել ուղղաթիռների միջոցով և Իրաքի Քուրդստանում գտնվող ԱՄՆ-ի մի ռազմաբազայից:

Սիրիական աղբյուրներ ավելի վաղ տեղեկացրել էին ամերիկացի 200 հետևակային ուժերի Սիրիայի հյուսիսային Մենբիջի մերձակայքում հաստատվելու մասին: