Մարտ 20, 2017 07:48 Asia/Tehran
  • Թուրքիան պաշտպանում է Լիբիայում հաստատված ահաբեկիչներին

Լիբիայի արևելքում հաստատված կառավարությանը կապված ուժերի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությանը Լիբիայում ահաբեկչության պաշտոնական հովանավորն է:

Համաձայն «Բավաբե-ալ-Ֆաջր» լրատվական կայքի հաղորդման,  Ահմեդ Ալ-Մասմարին ընդգծել է. «Թուրքիան պաշտոնապես հովանավորում է Լիբիայում հաստատված ահաբեկիչներին, և թուրք վարձկաններն ու Նիգերիայի որոշ քաղաքացիներ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողքին ներկա են Լիբիայում»:

«Չնայած Լիբիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբին ցուցաբերած տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում Թուրքիայի հովանավորությանն ու օժանդակությանը, այդ երկրում ահաբեկիչների դեմ պատերազմը մոտենում է ավարտին»,-հայտարարել է Ահմեդ Ալ-Մասմարին:

2011 թվականին Մոամեր Քադաֆիի ռեժիմի կործանմանը հանգած ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունից հետո, Լիբիան անհանդարտության ու խռովությունների ականատես է:

Լիբիայում գործում են Ազգային կոնգրեսին կապված փրկության կառավարությունը, Թաբրաղում ներկայացուցիչների ժողովին կապված ժամանակավոր կառավարությունն ու ՄԱԿ-ի կողմից հովանավորվող ազգային միասնականության կառավարությունը:

 

Պիտակ