Բաշար Ասադ. Ահաբեկչության դեմ հաղթանակից հետո կզբաղվենք հաշտության տարածմամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57508-Բաշար_Ասադ._Ահաբեկչության_դեմ_հաղթանակից_հետո_կզբաղվենք_հաշտության_տարածմամբ
Սիրիայի նախագահն իսպանական «Լա Վանգոարդիա» օրաթերթին տված հարցազրույցում ընդգծելով, որ ահաբեկչության դեմ հաղթանակից հետո զբաղվելու է այդ երկրում հաշտության տարածմամբ, ասել է. «Ահաբեկչությանը հաղթահարելուց հետո հնարավոր կլինի կենտրոնանալ երկրի այլ հարցերի, այդ թվում քաղաքական համակարգի և կամ հանրաքվեի կայացման վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2017 08:05 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. Ահաբեկչության դեմ հաղթանակից հետո կզբաղվենք հաշտության տարածմամբ

Սիրիայի նախագահն իսպանական «Լա Վանգոարդիա» օրաթերթին տված հարցազրույցում ընդգծելով, որ ահաբեկչության դեմ հաղթանակից հետո զբաղվելու է այդ երկրում հաշտության տարածմամբ, ասել է. «Ահաբեկչությանը հաղթահարելուց հետո հնարավոր կլինի կենտրոնանալ երկրի այլ հարցերի, այդ թվում քաղաքական համակարգի և կամ հանրաքվեի կայացման վրա»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Բաշար Ասադը երեքշաբթի օրն անդրադառնալով վահաբական աղանդի հանդեպ Արաբիայի ցուցաբերած հովանավորությանն, ասել է. «Վահաբական մտածողությունը տարածաշրջանում ճգնաժամերի ու ահաբեկչության առաջացման ուղղությամբ մեծ դերակատարություն է ունեցել»:

Նա  նշել է, որ բռնարարքների   մշակույթը ազդել է նաև եվրոպական հասարակության վրա: «Եվրոպական որոշ երկրներ ու այդ թվում Ֆրանսիան թույլատրելով այս աղանդի քարոզիչների մուտքը պատճառ են դարձել, որ Եվրոպան ահաբեկչական քայլերի ալիքի ականատես լինի». հավելել է նա Ասադը:

«Սիրիան այսօր վճարում է եվրոպացիների այդ քայլի դիմաց, քանի որ Ալղաիդա, ԻԼԻՊ և «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբերի շատ պարագլուխներ Եվրոպայից են եկել»,-հայտարարել է Բաշար Ասադը: