Սիրիայում դպրոց է ռմբակոծվել. կան տասնյակ զոհեր
Մարտ 22, 2017 13:23 Asia/Tehran
Առնվազն 33 մարդ է զոհվել Սիրիայում ենթադրաբար՝ միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածի հետևանքով:
Ավիահարվածի հետևանքով հիմնահատակ ավերվել է Ռաքքա քաղաքի դպրոցներից մեկը, որտեղ ժամանակավոր ապաստան էին գտել երկրի այլ քաղաքներից տեղափոխված փախստականներ: Զոհերի և տուժածների մեջ կան մեծ թվով կանայք և երեխաներ: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
armradio.am
Պիտակ