ՄԱԿ. Եմենի պատերազմի ընթացքում զոհվել են 1400 երեխաներ
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն` հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեֆան Օ՛Բրայնը Եմենի դեմ Արաբիայի ռեժիմի ռազմական ոտնձգության երկրորդ տարելիցին հրապարակած հաղորդագրությամբ ընդգծել է. «Եմենում բախումների հետևանքով զոհվել են հազարավոր խաղաղ քաղաքացիներ, այդ թվում 1400 երեխաներ»:
«Եմենի բնակչության մեկ երրորդը կազմող շուրջ 19 միլիոն եմենցի այս պահին հումանիտար օժանդակությունների կարիք ունի»,-հայտարարել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մտահոգություն է հայտնել Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակման ավերիչ հետևանքների կապակցությամբ:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Եմենում հումանիտար օժանդակությունների կարիք ունեցող անձանց թիվը ընթացիկ ամիս հասել է 18 միլիոն 800 հազար հոգու:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հայտարարել է, որ Եմենում անհանդարտությունների շարունակվելու պատճառով, եմենցի կանայք ու աղջիկներ ենթարկվում են սեռական բռնությունների:
2015 թվականի մարտին Եմենի դեմ սկսված Արաբիայի հարձակումները ավելի քան 11 հազար զոհեր են խլել և առնվազն երեք միլիոն հոգու տարհանման պատճառ դառնալով, ծանր վնաս են պատճառել այդ երկրի ենթակառույցներին: