Սիրիայի բանակը հերքում է քիմիական զենք օգտագործելու հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58388-Սիրիայի_բանակը_հերքում_է_քիմիական_զենք_օգտագործելու_հայտարարությունը
Սիրիայի բանակը հերքել է Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքի վրա քիմիական հարձակում իրականացնելու ընդդիմադիրների ապատեղեկատվությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2017 14:31 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը հերքում է քիմիական զենք օգտագործելու հայտարարությունը

Սիրիայի բանակը հերքել է Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքի վրա քիմիական հարձակում իրականացնելու ընդդիմադիրների ապատեղեկատվությունը:

Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝  Սիրիայի  զինվորական մի աղբյուր ասել է.«Այս երկրի բանակը երբեք քիմիական զենք չի օգտագործել ու չի օգտագործելու»:

Սիրիայի ահաբեկիչներին ու ընդդիմադիրներին կապված լրատվական աղբյուրները պնդում են,որ մի քանի կործանիչներ քիմիական գազեր պարունակող հրթիռներով հարձակվել են Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքի վրա:

Ահաբեկիչներն ու ընդդիմադիրները հայտարարել են ,որ այդ կործանիչները  պատկանում են Սիրիային ու Ռուսաստանին:

Ահաբեկիչները նաև  հայտարարել  են, որ այդ հարձակումների հետևանքով սպանվել է առնվազն 60 և վիրավորվել 200 մարդ: 

Ի դեպ տարածաշրջանի որոշ լրատվամիջոցներ հաղորդել են,որ Իդլիբի   դեպքը տեղի է ունեցել ահաբեկիչների տրամադրության տակ գտնվող քիմիական ռումբերի պահեստի պայթյունի հետևանքով: