Ապրիլ 28, 2017 06:52 Asia/Tehran
  • Ասադ. Սիրիան հակահրթիռային արդիական համակարգեր է գնում Ռուսաստանից

Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հարձակումներն ու ԱՄՆ-ի սպառնալիքները դիմագրավելու համար Դամասկոսը հակահրթիռային նոր համակարգերի գնման շուրջ բանակցում է Ռուսաստանի իշխանությունների հետ:

Բաշար Ասադը «Թելսուր» հեռուստակայանին տված հարցազրույցում, որի բովանդակությունը հինգշաբթի օրը հրապարակվեց Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ի կողմից, նշել է. «Նման հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու Սիրիայի ձգտումը բնական է, քանի որ Իսրայելի ռեժիմը 1948 թվականից ի վեր շարունակ հարձակում է իրականացրել իր հարևան արաբական երկրների դեմ»:

Սիրիան անցած հունվարին Իսրայելին մեղադրեց Դամասկոսի արևմտյան արվարձանում գտնվող ռազմական օդանավակայանը ռմբակոծելու մեջ, որտեղ տեղակայված էին Սիրիայի օդուժի տեղեկատվական ծառայությունները:

Սիրիան հինգշաբթի օրն Իսրայելին մեղադրեց Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող իր ռազմական դիրքերից մեկը հրթիռակոծելու մեջ:

Բաշար Ասադը նաև անդրադարձավ Սիրիայի կենտրոնում գտնվող «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային վերջին հարձակմանը: Նա ասաց. «Բնական է, որ մենք այսօր մեր հակահրթիռային պաշտպանության համակարգերի հզորացման համար բանակցում ենք Ռուսաստանի հետ, քանի որ ցանկանում ենք դիմակայել Իսրայելի և ԱՄՆ-ի սպառնալիքներին և օդային ու հրթիռային հարձակումներին»:

 

Պիտակ