Ապրիլ 28, 2017 17:39 Asia/Tehran
  • «Իսրայելի կեղծ ռեժիմը տարածաշրջանի ապագայում ոչ մի տեղ չի ունենալու»Ամիր Աբդոլլահյան

Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության միջազգային համագումարի գլխավոր քարտուղարն ասել է.«Տարածաշրջանի թշնամիներն ի վերջ ընդունելու են Սիրիայում քաղաքական լուծումների տարբերակը և անկասկած Իսրայելի կեղծ ու անօրինական ռեժիմը տարածաշրջանի ապագայում ոչ մի դեր ու տեղ չի ունենալու»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ուրբաթ օրը դատապարտելով  Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի բանակայինների հարձակումն ասել է.«Սիրիայում Հեզբոլլահի դեմ պայքարի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի սխալ հայտարարություններով չի կարելի արդարացնել միջազգային օրենքների խախտումը»:

Նշելով, որ Թել Ավիվը չի գիտակցում Սիրիայում կրակի հետ խաղ անելու հետևանքները, Ամիր Աբդոլլահյանը հավաստել է.«Հեզբոլլահը պաշտպանում է թաքֆիրական ու սիոնիստական ահաբեկչության դեմ Լիբանանի անվտանգությունը և Իրանը հպարտ է տարածաշրջանում Հեզբոլլահի կառուցողական դերակատարությամբ»:

Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության միջազգային համագումարի գլխավոր քարտուղարն ասել է.«Սիրիայի նախագահը, բանակը և ժողովուրդը հուսահատեցրել են Սիոնիստական ռեժիմին: Ահաբեկիչներին աջակցությունն իրականացվում է իսլամական երկրների մասնատման նպատակով»:

Սիրիայի ռազմական մի աղբյուր տեղեկացրել է, որ հինգշաբթի առավոտյան Դամասկոսի օդանավակայանի հարավ-արևմտյան մի քանի ռազմական դիրքեր , հայտնվել են օկուպացված տարածքի կողմից արձակված իսրայելական հրթիռների թիրախում:

Պիտակ