Իրանն ու Ռուսաստանը արտահանումների առաջարկ են ներկայացրել Կատարին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64390-Իրանն_ու_Ռուսաստանը_արտահանումների_առաջարկ_են_ներկայացրել_Կատարին
Կատարի ԱԳ նախարարը տեղեկացրել է այդ երկիր մեծ ծավալով սննդամթերք արտահանելու համար Իրանի ու Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2017 03:02 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը արտահանումների առաջարկ են ներկայացրել Կատարին

Կատարի ԱԳ նախարարը տեղեկացրել է այդ երկիր մեծ ծավալով սննդամթերք արտահանելու համար Իրանի ու Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկի մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանին կիրակի օրը «Ռուսաստան 24» լրատվական հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «Իրանը մյուս բարեկամ երկրների նման սննդամթերքի բեռնվածքների առաքման առաջարկ է ներկայացրել Կատարին»:

«Ռուսատանն էլ նման առաջարկ է ներկայացրել Կատարին, սակայն ներկա պահին դրա անհրաժեշտությունը չի զգացվում, քանի որ մի քանի այլ երկրների, այդ թվում Թուրքիայի միջոցով դա իրականացվում է»,-հայտարարել է Կատարի ԱԳ նախարարը:

Արաբիան, Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսն անցած երկուշաբթի օրը խզեցին իրենց հարաբերությունները Կատարի հետ:

Հիշյալ երկրները Կատարից պահանջել են դադարեցնել Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ «Համաս»-ին ցուցաբերվող հովանավորությունը և արաբական որոշ հարցերում նրանց հետ համադրաբար աշխատել:

Դոհայի իշխանությունները հայտարարել են, որ որևէ մեկին թույլ չեն տալու միջամտել Կատարի արտաքին քաղաքականության մեջ: