Կատարը վտարել է Թուրքիայի կառավարության ընդդիմադիրների հետ առնչվող տասնյակ կասկածյալների
Կատարի կառավարությունը վտարել է Գյուլենի շարժմանն առնչվող այդ երկրում բնակվող 45 թուրք քաղաքացիների:
Հղում անելով «Սաբահ» օրաթերթին, ԻՍՆԱ գործակալությունը հաղորդել է.«Այդ անձինք մեղադրվում են գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեջ: Կասկածյալներն ինքնաթիռով Անկարա են վերադարձվել: Թուրքիա հասնելուն պես նրանք ձերբակալվել են»:
Անկարան Գյուլենին մեղադրել է 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման կազմակերպման մեջ, սակայն Գյուլենը հերքում է այդ մեղադրանքը:
Արաբական որոշ երկրների հետ Կատարի դիվանագիտական ճգնաժամից հետո, Թուրքիան պատրաստակամություն է հայտնել Կատարի պահանջներն ապահովելու համար:
Թուրքիայի և Կատարի միջև հարաբերությունները զարգանում են: Թուրքիայից Կատար արտահանումների գումարային արժեքը հասել է 32.5 միլիոն դոլարի: