Հունիս 26, 2017 18:20 Asia/Tehran
  • Քուվեյթը փորձում է կարգավորել պարսիցծոցյան ճգնաժամը

Քուվեյթի կառավարությունը կարևորել է պարսիցծոցյան ճգնաժամի կարգավորմանն ուղղված իր քաղաքական ջանքերի ու բանակցությունների շարունակումը:

Հունիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում, Քուվեյթի պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմեդ Ալ-Խալեդ Ալ-Սաբահն անդրադարձել է Կատարի և Արաբիայի միջև տարաձայնությունների շարունակման գործընթացին, ասելով.«Քուվեյթը պարսիցծոցյան ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է անում նպաստավոր պայմաններ ստեղծել կայունությունը տարածաշրջան վերադարձնելու համար»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Քուվեյթի պետայրերն անցյալ շաբաթ  Կատարին էին ներկայացրել Դոհայի հետ դիվանագիտական կապերը խզած արաբական չորս երկրներ ՝ Արաբիայի, Բահրեյնի, Էմիրությունների և եգիպտոսի 13 պահանջից բաղկացած ցանկը : Հիշյալ երկրները Կատարի հետ դիվանագիտական կապերը խզելուց բացի, այդ երկրի դեմ պատժամիջոցներ են սահմանել:

Պիտակ