ԱՊԼ-ն զգուշացրեց Սիոնիստական ռեժիմին
(last modified Sun, 23 Jul 2017 23:17:30 GMT )
Հուլիս 24, 2017 03:47 Asia/Tehran
  • ԱՊԼ-ն զգուշացրեց Սիոնիստական ռեժիմին

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարը Երուսաղեմ զավթված քաղաքում հարձակումների խստացման կապակցությամբ զգուշացրեց Սիոնիստական ռեժիմին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբոլղեյզը կիրակի օրը հրապարակած հաղորդագրությամբ հայտարարեց, որ Երուսաղեմն այդ լիգայի անդամ երկրների կարմիր գիծն է և արաբները չեն հանդուրժելու իրենց սրբավայրերի դեմ ուղղված որևէ անարգանք:

«Իսրայելի ռեժիմը խաղում է կրակի հետ և պաղեստինցիների՝ «Ալ-Աղսա» մզկիթ մուտք գործելու համար անվտանգության նախաձեռնություններ գործադրելով արաբական ու իսլամական աշխարհում մեծ ճգնաժամ է հրահրում»,-ասված է Ահմեդ Աբոլղեյզի հաղորդագրության մեջ:

Ավելի քան մեկ շաբաթ է ինչ պաղեստինցիները հայտնվել են սիոնիստ զորայինների հարձակումների թիրախում և մինչ այժմ իսրայելցի զորայինները սպանել են յոթ պաղեստինցիների:

Պիտակ