Օգոստոս 04, 2017 10:38 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ­ն հնարավոր է համարում Հալեպի Հին քաղաքի վերականգնումը

ՅՈՒՆԵՍԿՕ­ն գտնում է, որ Հալեպի Հին քաղաքը, որն ավերվել է «Իսլամական պետության» հետ հակամարտության ընթացքում, հնարավոր է վերականգնել:

«Մեր գաղափարն  է՝ վերակագնել Հին քաղաքը հենց այն  տեսքով, որով նա կար մինչ  պատերազմը, այն նույն քարով, որով այն կար»,­ ինչպես փոխանցում է  «Արմենպրես»­ը,  «Ռոյթեր» գործակալությանն ասել է Հալեպում ՅՈՒՆԵՍԿՕ­ի ներկայացուցիչ Մազեն Սամմանը: Նրա խոսքով, նախորդ  վերականգնման ժամանակ պահպանել են Հին քաղաքի միջնադարյան մզկիթների, շուկաների, բաղնիքների և  միջնաբերդերի դետալային ծրագրերը:

Միաժամանակ, ընդգծվում է, որ այդ փաստաթղթերը բավարար չեն ամբողջ շրջանի վերականգնման համար: Որպեսզի   Հալեպի Հին քաղաքին վերադարձվի նախկին տեսքը՝ կպահանջվեն նաև «տեղի ջանքերը»: Տեղեկացվում է, որ  ՅՈՒՆԵՍԿՕ­ի մասնագետները ծրագրում են արհեստավորների համար բացել դպրոց, որպեսզի վերակենդանացվեն  նախկին գիտելիքները և հմտությունները, որոնք կնպաստեն Հին քաղաքի վերակագնմանը: «Մենք մտածում ենք  արհեստավորների համար դպրոց ստեղծելու մասին»,­ եզրափակել է Սամմանը:

Հալեպում խաղաղ կյանքի վերականգնումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ սիրիական բանակը  գործնականում ամբողջությամբ ԻՊ­ից ազատագրել է նահանգը և շարժվել դեպի Ռաքքա նահագի խորքը՝ Եփրատ գետի  ուղղությամբ, ազատագրելով բնակելի տարածքներն ահաբեկիչներից:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: ՄԱԿ­ի տվյալներով, այս  ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 220 հազար մարդ:

Armenpress.am

 

 

Պիտակ