Օգոստոս 12, 2017 20:48 Asia/Tehran
  • Արաբիայի ռեժիմի ճնշման տակ Քուվեյթը ձերբակալել է 12 մարդու Իրանի հետ անվտանգության կապեր պահպանելու մեղադրանքով

Քուվեյթում անվտանգության աշխատակիցները քանի շաբաթյա որոնումներից հետո հեռակա կարգով 12 մարդու ձերբակալել են Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի համար լրտեսություն կատարելու մեղադրանքով:

Ալ-Ալամ հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Քուվեյթի Ներքին գործերի նախարարությունը այսօր հանդես է եկել անհիմն հայտարարությամբ, նշելով,որ այդ երկրի տարբեր շրջաններում ձերբակալվել են «Ալ-Աբդոլի»խմբի անդամները: Քուվեյթի դատական ու անվտանգության կառույցները հայտարարել են, որ այդ անձինք տեղեկություններ էին փոխանցում Իրանին ու Հեզբոլլահին:

Իրանի Իսլամական Հանրապետությունը հերքել է այդ խմբի անդամների հետ կապեր ունենալու մեղադրանքը: Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը ևս իր վերջին ելույթում հայտարարել է, որ Հեզբոլլահի անդամներից ոչ մեկը ներգրավված չէ «Ալ-Աբդոլի» խմբում:

Պիտակ