Սեպտեմբեր 10, 2017 13:02 Asia/Tehran
  • Իսլամական երկրները ողջունել են Մյանմայի մուսուլմաններին օգնելու ՄԱԿ-ի նախագիծը

Իսլամական երկրները ողջունել են իրենց կյանքը փրկելու համար Բանգլադեշ փախած 300 հազար մուսուլմաններին օգնելու ՄԱԿ-ի նախագիծը:

Եգիպտոսի «մենա» գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ը և միջազգային այլ կազմակերպությունները նախագիծ են ներկայացրել ՝ խմելու ջրով, սննդով ու դեղորայքով Բանգլադեշում ապաստան գտած 300 հազար Ռոհինգյա մուսուլմաններին օգնելու համար:

Այդ ուղղությամբ, ՄԱԿ-ի  մարդասիրական կառույցները փրկարար ուժեր են գործուղել Բանգլադեշի հետ Մնայմայի սահմանագիծ:

Ըստ աղբյուրի, ՄԱԿ-ը Մյանմայի մուսուլմաններին օգնելու համար յոթ միլիոն դոլար գումար է հատկացրել:

ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիսարիան մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ վերջին երկու շաբաթներին շուրջ 300 հազար ռոհինգիյա մուսուլմաններ ապաստան են գտել Բանգլադեշում:

Պիտակ