Սեպտեմբեր 14, 2017 17:34 Asia/Tehran
  • Ջաբերի Անսարին  հանդիպել է Սիրիայի հարցով Պուտինի հատուկ բանագնացին

Աստանայի բանակցություններում Իրանի ԱԳ նախարարի տեղակալ և իրանական պատվիրակության նախագահը հանդիպել ու բանակցել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի հետ: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին`  Ղազասխատանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ ընթանում է Սիրիայի հարցով բանակցությունների վեցերորդ փուլը:

Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին այդ հանդիպումից հետո, իր Telegram-ալիքում գրել է.«Կողմերը խորհրդակցել ու մտքեր են փոխանակել Աստանայի բանակցությունների գործընթացի, ապաէսկալացման գոտիների և փորձագիտական նիստերի արդյունքում պատրաստված փաստաթղթերի   շուրջ»:

Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների վեցերորդ փուլը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը:

Մինչ այժմ Աստանայում բարձրագույն մակարդակում տեղի է ունեցել բանակցությունների հինգ փուլ, Սիրիայի կառավարության ու զինյալ ընդդիմադիրների պատվիրակությունների և Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս երեք երկրները հանդիսանում են Սիրիայում խաղաղության երաշխավորները:

Սիրիայի հարցով բանակցությունների գլխավոր արդյունքը եղել է այդ երկրում ապաէսկալացման գոտիների ստեղծման մասին փոխըմբռնման համաձայնագրի ստորագրումը: 

 

Պիտակ