Սեպտեմբեր 24, 2017 15:53 Asia/Tehran
  • Լավրով․ Չի կարելի թույլ տալ Սիրիայի մասնատումը

Սիրիայի մասնատումը թույլ տալ չի կարելի, դեէսկալացիայի գոտիների նպատակն է համախմբել ՍԱՀ քաղաքական ուժերը, այդ թվում ընդդիմությանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

«Ոչ մի մասնատում թույլ տալ չի կարելի։ Շղթայական ռեակցիան կշարունակվի ամբողջ Մերձավոր արևելքում։ Բայց դա այն է, ինչին հավանաբար ոմանք կցանկանային հասնել՝ նրանք, ում համար ձեռնտու է այստեղ մշտապես քաոս պահպանելը»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ում մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ի սկզբանե հայտարարվել էր, որ դեէսկալացիայի գոտիների հայեցակարգը ժամանակավոր բնույթ է ունենալու։ 

«Դեէսկալացիայի գոտիներին զուգահեռ մենք ուզում ենք խթանել ազգային հաշտեցման գործընթացը, որպեսզի սկսվի ազգային երկխոսություն, որպեսզի հող նախապատրաստվի քաղաքական գործընթացի համար, ի լրումն նրան, ինչ արվում է Ժնևում»,- հավելել է նա։

HARTAK.am

Պիտակ