Սեպտեմբեր 28, 2017 17:20 Asia/Tehran
  • Իսրայելի ռեժիմին մտահոգում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի սև ցուցակում ներառվելու փաստը

Սիոնիստական ռեժիմի ղեկավարը մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից պատրաստվող սև ցուցակում այդ ռեժիմի ներառվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է «Մեհր» լրատվական գործակալությունը:

Սիոնիստական ռեժիմի նախագահ Ռեուվեն Ռիվլինը  հինգշաբթի օրը մի ուղերձ հղելով ԱՄՆ-ում հրեական կառույցների ղեկավարների նիստին, ասել է.«Այդ սև ցուցակը կարող է մեծ վնասներ պատճառել ամերիկյան ու իսրայելական ընկերություններին»:

Ռեուվեն Ռիվլինը ԱՄՆ-ում հրեական կառույցների ղեկավարներին կոչ է արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սև ցուցակի դեմ պայքարելու հարցում Թել Ավիվին օգնելու համար, քանզի դա վերաբերում է ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ շահերին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների  հարցերով գերագույն հանձնակատար Ռաադ  Իբն Զեյդ Ալ-Հոսեյնն ավելի վաղ սև ցուցակ է հրապարակել ,որում ընդգրկված են այն միջազգային ընկերությունները, որոնց գործունեությունն առնչվում է   օկուպացված տարածքներում, այդ թվում Երուսաղեմում  և Սիրիայի բռնագրաված Գոլանի բարձունքներում քաղաքատիպ ավանների կառուցման հետ: 

 

 

Պիտակ