Հոկտեմբեր 05, 2017 11:25 Asia/Tehran
  • «Ջեբհաթ ալ Նուսրայի» առաջնորդը ՌԴ-ի ռազմատիզերական ուժերի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով կոմայի մեջ է հայտնվել

Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ից հայտարարել են, որ երկրի ռազմատիեզերական ուժերի իրականացրած ռմբակոծություններից հետո «Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Մուհամեդ ալ Ջուլյանին կոմայի մեջ է հայտնվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: ««Ջեբհաթ ալ Նուսրա» խմբավորման հրամանատարության ոչնչացման և ստացված տեղեկություններով առաջնորդ Աբու Մուհամեդ ալ Ջուլյանիի կոմայի մեջ հայտնվելու փաստն ամբողջ Իդլիբ նահանգում իրարանցում է առաջացրել ահաբեկիչների շարքերում», - հայտարարել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել էին Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով «Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարության ոչնչացման մասին: Հաղորդվել էր, որ խմբավորման առաջնորդը բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել և զրկվել ձեռքից:

Ankakh.com

Պիտակ